• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Մասնակցություն Հնդկաստանի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումներից մեկին՝ «Convergence India Expo»-ին

20 հունվարի, 2024
2024թ. հունվարի 17-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն ու դեսպանության դիվանագետներն այցելել են Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում անցկացվող «Convergence India Expo»-ում (#ConvergenceIndia2024) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգմամբ առաջին անգամ ներկայացված Հայաստանի միասնական տաղավար, ծանոթացել նորարարական ոլորտի առաջադեմ և տարբեր հետաքրքիր լուծումներ առաջարկող հայկական ընկերությունների ցուցադրություններին:
Մտքեր են փոխանակվել հնդկական կողմի շահագրգիռ ընկերությունների հետ արդեն իսկ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների իրականացման և հետագա արդյունավետ գործընկերային կապեր հաստատելու հնարավորությունների վերաբերյալ:
Հունվարի 19-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանություն են այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև տեխնոլոգիական, բժշկական, արհեստական բանականության, սարքաշինության, ներդրումների խթանման և այլ ուղղություններով իրենց արտադրանքը, լուծումներն ու ձեռքբերումները եռօրյա ցուցահանդեսի ընթացքում ներկայացրած հայկական ընկերությունների ներկայացուցիչները։ 
Հնդկաստանում ՀՀ դեսպանի ու դեսպանության դիվանագետների միջև ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են հեռահաղորդակցությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային էլեկտրոնիկային, կաբելային և արբանյակային հաղորդակցությանն ու ամպային հաշվարկների ոլորտում ներկայացված այլ ընկերությունների ցուցադրություններին, վերջին ձեռքբերումներին, ստացված տպավորություններին և հայկական միասնական տաղավարով հետաքրքրություններ ցուցաբերած բազմաթիվ այցելուների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցեր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: